Հանրագիտարան

Յասեր Արաֆաթ

Պաղեստինի նախկին նախագահ Յասեր Արաֆաթը (արաբերեն՝ ياسر عرفات‎, 1929թ.-ի օգոստոսի 24 - 2004թ.-ի նոյեմբերի 11) համարվում է միջազգային մասշտաբի քաղաքական գործիչ, չնայած, որ նա վախճանվել է, բայց համարվում է Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:
Յասեր Արաֆաթը մեծացել է ունևոր ընտանիքում, սակայն ծննդյանվայրը պարզ չէ թե որտեղ է եղել: Կարծիքներ կան`   Կահիրեյում կամ Երուսաղեմում: Կյանքում եղել է շատ ակտիվ մարդ: Մասնակցել է արաբների կողմից կազմակերպած մի շարք պատերազմների, դուրս է եկել ըստ իրենց արաբական աշխարհը օկուպացնող զավթիչների դեմ: Ստեղծել է Ֆաթխ ահաբակչական խմբավորումը:
 
70-80 ական թվականներին գլխավորել և մասնակցել է արաբական տեռորին ընդդեմ Իսրայելի, այնուհետև ընդունելով, որ Ֆաթխը հրաժարվում է տերոռից՝ դարձել է Պաղեստինի ինքնավարության առաջնորդ, սակայն նրա վարկանիշին վնասեց այն փաստը, որ նա Իրաք-ԱՄՆ պատերազմի ժամանակ պաշտպանել է Սադամ Հուսեյնին:
 
Յասեր Արաֆաթն առաջին անգամ ընդունեց Իսրայելին որպես պետություն և վերջինիս լինելու փաստը, որը հիմք դրեց մինչ այժմ էլ շարունակվող արաբաիսրայելական բանակցություններին:
 
Արաֆաթը մահացել է 2004թ-ի նոյեմբերի 11-ին՝ 75 տարեկան հասակում, Ֆրանսիայում: Բժիշկները նրա մահվանից անմիջապես հետո չեն կարողացել գտնել մահվան իրական պատճառը: Փորձագետները տեղեկացրել են, որ Արաֆաթին պատկանող մի շարք իրերում հայտնաբերել է ռադիոակտիվ ինչ-որ նյութ: Արաֆաթը հիվանդացել էր Արևմտյան ափի իր կենտրոնակայանում և ունեցել էր ռադիոակտիվ նյութից թունավորման ախտանշաններ՝ սրտխանոց, ստամոքսի ցավ, երիկամների և լյարդի անբավարարություն: Սակայն գիտնականներն ընդունում են, որ մազերի կորստի բացակայությունը կամ ոսկրածուծի լրիվ առկայությունը կասկածի տակ են դնում այս տեսակետը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: