Հանրագիտարան

Համբուրվելու համաշխարհային օր

Այս տոնը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում, իսկ ավելի ուշ հաստատվել ՄԱԿ-ի կողմից: Հուլիսի 6-ին շատ քաղաքներում անցկացվում են համբուրվելու մրցույթներ, որոնց մասնակիցները հնարավորություն ունեն շահել զանազան գույնզգույն նվերներ:

Համբուրվելու ռեկորդներ են սահմանվել 1990թ.-ի սեպտեմբերի 15-ին, երբ ամերիկացի Ա. Վոլֆրամը փառատոնի ընթացքում 8 ժամվա ընթացքում համբուրել է 8001 մարդու՝ յուրաքանչյուրի վրա ծախսելով 3,6 վայրկյան:

 

Էկրանի վրա առաջին համբույրը եղել է 1896 թվականին, երբ 30 վայրկյանանոց «Համբույր» անվանումով տեսահոլովակում նկարահանվել են Մեյ Իրվինը և Ջոն Ռայեն:

 

1926թ.-ին նկարահանված ամերիկյան «Դոն Ժուան» ֆիլմում գրանցվել է համբույրների ռեկորդային թիվ`   191: Պատմության մեջ ամենաերկար համբույրը տևել է 185 վայրկյան, որն էլ եղել է 1940թ.-ին նկարահանված «Դու այժմ բանակում ես» ֆիլմում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: