Հանրագիտարան

Հակոբ Մովսես

Հայ բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը ծնվել է 1952 թ.-ի սեպտեմբեր 3-ին Աշոցքի շրջանի Սիզավետ գյուղում: 1969թ.-ին ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1973թ.-ին՝ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:

Դասավանդել է Ապարանի շրջանի Բուժական գյուղում: 1979թ.-ին աշխատանքի է անցել «Գարուն» ամսագրում: 1991-1995թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարար:

 

Գրել է «Թռիչքների երկինք», «Ցնծության պահեր», «Երգասացություն», «Գիրք ծաղկման», «Լույս զվարթ» ստեղծագործությունները:

 

Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, սլովակերեն և այլն։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: