Հանրագիտարան

Հայաստանի Հանրապետության և Արցախի միացյալ քարտեզի օր

Սեպտեմբերի 3-ին նշվում է Հայաստանի և Արցախի միացյալ քարտեզի օրը: Հայաստանում շատերը տեղյակ չեն իրենց հայրենիքի ճիշտ սահմանների մասին: Շատերի հիշողության մեջ դեռևս պահպանվում են ԽՍՀՄ փլուզման հետ պատմության գիրկն անցած Հայկական ԽՍՀ՝ «բարակ վզով օրիորդի» և ԼՂԻՄ ուրվագծերը:
Քարտեզի գործառույթային նշանակությունը չափազանց մեծ է. այն օգնում է ոչ միայն արձանագրել պետությունների սահմանները, այլև տվյալ պետության վերաբերյալ տեսական հստակ պատկերացում է առաջացնում:
 
Նա, ով ցանկանում է ազգայինը պահպանել, լավ իմանալ սեփական երկրի տարածքներն ու սահմանները, պետք է քաջատեղյակ լինի սեփական պետության քարտեզից: Ժամանակները փոխվում են, փոխվում են նաև պետությունների միջև առկա սահմանազատումները:
 
Այս օրը մարդիկ միմյանց քարտեզներ են նվիրում, շնորհավորում քարտեզի օրվա առթիվ: Ըստ որում՝ սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի Անկախության օրը: Սեպտեմբերի 2-ին մեկնարկած միջոցառումներն ու արարողություններն առանձնահատուկ են դարձնում և լրացնում նաև սեպտեմբերի 3-ի խորհուրդը: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: