Հանրագիտարան

Պիեռ Կարդեն

Իտալական ծագումով ֆրանսիացի մոդելավորող Պիեռ Կարդենը ծնվել է 1922թ. հուլիսի 2-ին: Նա համարվում է բարձր նորաձևության ամենաազդեցիկ դեմքերից մեկը: 1947թ.-ից աշխատել է Քրիստիան Դիորի մոտ:

1950թ. հիմնել է սեփական նորաձևության տունը: Պիեռ Կարդենը նախընտրում էր աբստրակտ դիզայնը, որը, ըստ էության, առօրեական կարիքներին քիչ էր համապատասխանում:

 

1960թ. Կարդենը խախտել է նորաձևության`   որպես կանանց համար նախատեսված արվեստի վերաբերյալ ավանդական մոտեցումները և ստեղծել տղամարդկանց հագուստի հավաքածու:

 

Կարդենի անունով արտոնագրված է ավելի քան 500 հայտնագործություն, որոնց թվում են գունավոր գուլպաները, կարճ սարաֆանները, բարակ փողկապները:

 

Նա առաջիններից էր, որ զբաղվում էր ջինսերով, երիտասարդների և երեխաների հագուստով: Կարդենի մուսաներից մեկը բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան էր:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: