Հանրագիտարան

Էդվարդ Ջրբաշյան

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Ջրբաշյանը ծնվել է 1923թ.-ին Երևանում: Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Խմբագրել է «Սովետական գրականություն», «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսները, գլխավորել է ԳԱ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը և համալսարանի գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը:
Ջրբաշյանի աշխատությունների ստվար մասը նվիրված է գրականության տեսության ընդհանուր և ազգային խնդիրներին, գեղարվեստական մեթոդի և ժանրերի պատմության ու տիպաբանության հարցերին:
 
Նա ուսումնասիրել է հայկական ոտանավորի յուրահատկությունները և փաստական նյութերի վերլուծման հիման վրա ապացուցել նրա վանկային բնույթը, դասակարգել հիմնական տեսակները:
 
Գիտնականը լուրջ ներդրում ունի Հ. Թումանյանի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրության բնագավառում՝ նորովի մեկնաբանելով նրա պոեմների և երկերի ազգային ակունքների, ստեղծագործական պատմության հարցերը, բովանդակության և գեղարվեստական կերտվածքի յուրահատկությունները:
 
Էդվարդ Ջրբաշյանը հեղինակել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից շատերը նվիրված են խորհրդային շրջանի հայ գրականության հարցերին: Անվանի գիտնականը մահացել է 1999թ. օգոստոսի 11-ին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: