Հանրագիտարան

Դիանա (Ուելսի արքայադուստր)

1961թ.-ի հուլիսի 1-ին է ծնվել արքայադուստր Դիանան: Նրա հայրը՝ կոմս Սպենսերը, ցանկանում էր տղա ունենալ, որը կժառանգեր իր կալվածքներն ու ողջ ունեցվածքը, սակայն Դիանան ընտանիքում երրորդ դուստրն էր և ամենափոքրը, ում ամենից շատն էին սիրում:
Դիանայի ծնողները, սակայն, շուտով ամուսնալուծվեցին, և ամուր ընտանիքն ու ընտանեկան ջերմությունը դարձավ ապագա արքայադստեր ամենամեծ երազանքը: 1981թ.-ի հուլիսի 29-ին կայացավ արքայազն Չարլզի և Դիանայի ամուսնության արարողությունը, որին հետևում էր ավելի քան 750 միլիոն մարդ: 
 
Արքայական նոր ընտանիքը մեղրամիսն անցակացրեց մի շարք երկրներում՝ Ջիբրալթար, Հունաստան, Եգիպտոս, այնուհետև վերադարձավ Շոտլանդիա, հետո՝ Ուելս, որտեղ էլ առաջին անգամ արքայադուստրը ելույթ ունեցավ ու անմիջապես գրավեց լրագրողների ուշադրությունը:
 
Մամուլը երկար ժամանակ անդրադառնում էր արքայադստեր ելույթին: Հասարակությունն անմիջապես սիրեց իր ապագա թագուհուն, ում վիճակված չէր դառնալ թագուհի: Նա, սակայն, պետք է դառնար թագուհի ոչ ի պաշտոնե, այլ թագուհի միլիոնավոր մարդկանց սրտերում... նրա լեգենդը պետք է հավերժ ապրեր… 
 
Արքայադուստր Դիանան մահացավ 1997թ.-ի օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Փարիզի հիվանդանոցներից մեկում ավտովթարի հետևանքով առաջացած ներքին արնահոսության և կենսական նշանակության օրգանների խիստ վնասումից:
 
Ժամեր էլ չէին անցել չարաբաստիկ ավտովթարից, երբ տարածվեցին Ալմա թունելում տեղի ունեցածի լուսանկարները, և անմիջապես առաջ քաշվեցին վարկածներ, որոնք անհերքելի են մինչ օրս:
 
Ավտովթարի հետևանքով զոհվեց երեք հոգի՝ մեքենայի վարորդը՝ Անրի Պոլը, Դոդի Ալ-Ֆայեդը՝ հայտնի միլիարդատեր Մուհամեդ Ալ-Ֆայեդի միակ որդին, և նա՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դիանա Սպենսերը՝ աշխարհին առավել հայտնի արքայադուստր Դիանա անվամբ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: