Հանրագիտարան

Տեղի ունեցավ Զեյթունի առաջին ապստամբությունը

1862թ. թուրքական բանակը, որի թիվը հասնում էր մոտ 40 հազարի, հարձակվեց Զեյթունի վրա: Նրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով:
Իր թվային գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: 
 
Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն:
 
Թուրքերը, ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: 
 
Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ.Յաղուպյանը, Ն.Սուրենյանը և ուրիշներ:
 
Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և առհասարակ մարտնչող ողջ հայ բնակչությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: