Հանրագիտարան

Սերգեյ Բոտկին

Կլինիկական բժշկագիտության ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Սերգեյ Բոտկինը ծնվել է 1832թ. Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Հիմնադրել է առաջին փորձառական լաբորատորիան, որտեղ ուսումնասիրվում էին դեղանյութերի ֆիզիոլոգիական և դեղաբանական ազդեցությունները:
Նրա գիտահետազոտական գործունեությունը նվիրված էր օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխհարաբերության, օրգանիզմի հիվանդագին պրոցեսների առաջացման գործում նյարդային համակարգի առաջատար դերին և ազդեցության մեխանիզմի պարզաբանմանը:
 
Բոտկինը կլինիկական բժշկագիտության մեջ ստեղծել է նոր ուղղություն, որը Պավլովն անվանել է ներվիզմ: Կլինիկական բուժման պատմության մեջ առաջինն է բացել անվճար ամբուլատորիա:
 
Նրա ջանքերով Ռուսաստանում առաջին անգամ բացվել է նաև անվճար հիվանդանոց, որն այժմ կոչվում է Ս. Բոտկինի անունով: Մահացել է 1889թ. դեկտեմբերի 24-ին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: