Հանրագիտարան

Վիկտոր Ցոյ

Սովետական ռոք երաժիշտ, երգերի հեղինակ և հռչակավոր «Կինո» ռոք-խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյը ծնվել է 1962թ. հունիսի 21-ին Լենինգրադում, եղել է ծնողների միակ երեխան:
Վաղ հասակից նրա մոտ հակում է նկատվում դեպի նկարչությունը: 15 տարեկանում ավարտում է գեղարվեստի միջնակարգ դպրոցը: Այստեղ է ստեղծվում «Палата № 6» խումբը՝ Մաքսիմ Պաշկովի գլխավորությամբ:
 
1977թ.-ին ընդունվում է Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան, որտեղից վատ առաջադիմության պատճառով հեռացվում է: 1981թ.-ի ամռանն Ալեքսեյ Ռիբինի և Օլեգ Վալինսկու հետ հիմնում է «Гарин и гиперболоиды» խումբը, որը նույն թվականի աշնանը դառնում է «Լենինգրադյան ռոք ակումբի» անդամ:
 
Խումբը շուտով փոխում է իր անվանումը`   «Кино», և Բորիս Գրեբենշիկովի ղեկավարությամբ ձայնագրում է իր առաջին ալբոմը: Որոշ ժամանակ անց Վիկտոր Ցոյն ու Յուրի Կասպարյանը ձայնագրում են «46» ալբոմը, որը շլացուցիչ հաջողություն է ունենում:
 
1983թ.-ի գարնանը «Кино»-ն մասնակցում է ռոք ակումբի երկրորդ փառատոնին և արժանանում է դափնեկրի կոչմանը: 1986թ.-ին վերջապես լույս է տեսնում երկար սպասված «Ночь»-ը:
 
1990թ. հունիսին Մոսկվայում տեղի է ունենում «Կինո»-ի վերջին համերգը: Ցոյն ու Կասպարյանն սկսում են աշխատել նոր ալբոմի վրա, որը ձայնագրվում է Վիկտոր Ցոյի մահից հետո՝ 1990թ. դեկտեմբերին, և կոչվում է «Սև ալբոմ»:
 
1990թ.-ի օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը զոհվում է ավտովթարից. նա քնում է մեքենայի ղեկին, և մեքենան բախվում է ավտոբուսին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: