Հանրագիտարան

Նիկոլ Աղբալյան

Հայ գրականագետ և բանասեր Նիկոլ Աղբալյանը ծնվել է 1873թ. Թիֆլիսում, մահացել՝ 1947-ին Բեյրութում։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև՝ Գևորգյան ճեմարանում։ Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարաններում։
Ուսուցչություն է արել Կաղզվանում, Շուշիում, Թիֆլիսում և այլուր։ Առաջին աշխարհամարտի սկզբից դարձել է Ազգային բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավորական գնդերի կարգադրիչ անդամ, զբաղվել է հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ 1918-1920 եղել է ՀՀ խորհրդարանի անդամ, իսկ 1919-ին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար։
 
Եղել է Վերնատան և Հայ գրողների ընկերության անդամ։ Աշխատակցել է «Մուրճ», «Հորիզոն», «Նոր Հոսանք», «Հանդես ամսօրյա» և այլ պարբերականների։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921–ին, նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման։ 1930-ից ցկյանս բնակություն է հաստատել Բեյրութում և եղել է Նշան Փալանջյանի ճեմարանի տնօրենը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: