Հանրագիտարան

Համո Օհանջանյան

Քաղաքական, պետական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Համո Օհանջանյանը ծնվել է Ախալքալաքում 1873 թ., սովորել է տեղի դպրոցում, ավարտել է Թիֆլիսի ռուսական վարժարանը: Ապա մեկնել է Մոսկվա`   համալսարանում բժշկական կրթոււթյուն ստանալու: Այդ շրջանում էլ կապեր է հաստատում հեղափոխականների հետ, իսկ ուսանողական ընդվզումներին մասնակցության պատճառով դուրս է մնում համալսարանից և Մոսկվայից հեռանում է Թիֆլիս:
1897թ. հանդիպում է Օլգա Վավիլևնային, ամուսնանում են, ունենում են երկու տղա և մեկ դուստր: 1899թ. մեկնում է Շվեյցարիա`   Լոզանում բժշկական մասնագիտացման համար: 
 
1902-ին ավարտելով ուսումը`   վերադառնում է Թիֆլիս: 1903թ. հանդես է գալիս ժողովրդական շարժման ձևավորողներից, որն ուղղված էր ցարական իշխանության հունիսի 12-ի օրենքի դեմ, որով հայ եկեղեցական գույքը պետականացվում էր`   բռնագրավվում: 
 
Օհանջանյանը մասնակցում է ՀՅԴ 3-րդ և 4-րդ ընդհանուր ժողովներին, դառնում Արևելյան բյուրոյի անդամ: Կուսակցական գործունեություն է իրականացնում 1905-1907թթ. ռուսական առաջին հեղափոխության ժամանակ: Այդ ընթացքում էլ ծանոթանում է դաշնակցական Ռուբինային, ով հետագայում դառնում է կինը: 1908թ. ավելի քան 200 դաշնակցականների հետ ձերբակալվում է ցարական իշխանության կողմից, տարվում Մետեխի բանտ, ապա նաև Խարկով ու Սիբիր: Բանտարկությունից ազատվում է 1916-ին, վերադառնում Թիֆլիս, որպես բժիշկ օժանդակում հայ կամավորական գնդերին ռազմաճակատում:
 
Խորհրդային վարչակարգի հաստատումից հետո հայրենիքը փորձեց լքել նաև Հ.Օհանջանյանը, սակայն հայ-վրացական սահմանի վրա ձերբակալվեց: Նա և շատերը փրկվեցին 1921թ. փետրվարյան ապստամբության շնորհիվ: Ապրիլին Օհանջանյանը հեռացավ, հաստատվեց Կահիրեում: Համազասպ Օհանջանյանը նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության 1928թ. հիմնադիրներից է, առաջին նախագահը`   մինչև մահը`   1947թ.:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: