Հանրագիտարան

Օլիմպիական խաղերի վերածնունդը

XIX դարի վերջերին Օլիմպիական մշակույթի վերածննդի միտքը բավականին արագ տարածվում է երկրամասով մեկ: Ֆրանսիացի բարոն Պյեր դը Կուբերտենը իր երկրի զինվորների ցածր ֆիզիկական պատրաստվածության հիմնահարցով մտահոգված, միաժամանակ ցանկանալով իր լուման ներդրել խաղաղության և միջազգային փոխհամաձայնության հարցերում, ցանկանում է վերածնել Օլիմպիական խաղերը, որն իր կարծիքով երկու հարցելի լուծման լավագույն տարբերակն էր: «Աշխարհի երիտասարդները» պետք է ուժերը չափեն մարզահրապարակներում, այլ ոչ թե մարտի դաշտերում:

 

1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացվող կոնգրեսում բարոնը ներկայացնում է իր մտքերը միջազգային լսարանի արջև: Կոնգրեսի վերջին օրը որոշվում է, որ ժամանակից առաջին Օլիմպիական Խաղերը կանցկացվեն Խաղերի հայրենիքում`   Հունաստանի մայրաքաղաք Աթենքում երկու տարի անց`   1896 թվականին: Խաղերն անցկացնելու համար հիմնվում է Միջազգային Օլիմպիական Կոմիտեն: ՄՕԿ-ի առաջին նախագահն է ընտրվում հույն Դեմետրիուս Վիկելասը, (ով կնախագահի մինչև Առաջին Օլիմպիական խաղերի ավարտը), գլխավոր քարտուղարն էր բարոն Պյեր դը Կուբերտենը:
 
Առաջին Խաղերը անցկացվեցին լուրջ հաջողությամբ: Մասնակցեցին 14 երկրի 241 մարզիկ: Հունաստանի պաշտոնյաները, խաղերից ոգևորված, առաջարկեցին ընդմիշտ անցկացնել Օլիմպիական խաղերը Հունաստանում: Սակայն ՄՕԿ-ը առաջադրեց ռոտացիոն համակարգը`   յուրաքանչյուր 4 տարին մեկ Օլիմպիական խաղերը պետք է փոխեն անցկացման վայրը: Առաջին հաջողությանը փոխարինեց առաջին հիասթափությունը: 1900 թվականի Փարիզի (Ֆրանսիա) Երկրորդ և 1904 թվականի Սենթ-Լուիսի (Միսսուրի նահանգ, ԱՄՆ) Երրորդ Օլիմպիական խաղերը համակցվեցված էին Համաշխարհային ցուցահանդեսների հետ: Մարզական միջոցառումները ձգվեցին ամիսներով, չգրավելով մեծ քանակությամբ հանդիսատեսների: Սենթ-Լուիսի խաղերին մասնակցում էին գրեթե միայն ամերիկյան մարզիկներ, քանի որ XX դարի սմզբերին Եվրոպայից Միացյալ Նահանգներ տեղափոխումը տեխնիկապես բարդ էր:
 
1906 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերը անջատվեցին ցուցահանդեսներից, այստեղ կրկին առաջ եկան մարզական միջոցառումներն ու առաջխաղացումները: Թեպետ ՄՕԿ-ն ի սկզբանե ընդունում և օժանդակում էր «միջանկյալ խաղերի» անցկացմանը (նախորդ խաղերից ընդամենը երկու տարի անց), այսօր այդ խաղերը Օլիմպիական չեն համարվում: Սակայն որոշ սպորտային պատմաբանների կարծիքով հենց այդ`   1906 թվականի Խաղերի հաջողությունները փրկեցին օլիմպիական միտքը և չպիտկավորեցին Օլիմպիական գաղափարը «անիմաստ և անպիտան» բառերով:
 
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: