Հանրագիտարան

Անորոշ և որոշակի ժամկետներով աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ և որոշակի ժամկետով։
Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`  
 
1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.
2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:
 
Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
 
 
Իրավական հիմքեր.
ՀՀ աշխատանքային օրենսգիրք՝ 94 հոդված
Այս բաժնի հոդվածները կազմվել են «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի կողմից: Այս նախագծում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ դեսպանատան դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: