Հանրագիտարան

Բնակչության պաշտպանության պետական միասնական համակարգ

Բնակչության պաշտպանությունը`   արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիների, պետության և այլ սեփականատերերի ունեցվածքի պահպանության նպատակով իրականացվող իրավական, կազմակերպական և ինժեներատեխնիկական միջոցառումներն ուղղված են բնակչության պաշտպանության համար:

Համաձայն «Արտակարգ իրավիճակների մասին» ՀՀ օրենքի՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իմանալ արտակարգ իրավիճակներում իր պաշտպանվածության աստիճանի, ստանալ ճշգրիտ տեղեկություն արտակարգ իրավիճակ առաջանալու վտանգի մասին, ինչպես նաև ստանալ փոխհատուցում արտակարգ իրավիճակի պատճառով կրած կորուստների համար:

 

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պաշտպանության համակարգում ընդգրկվում են պետական կառավարման և տեղական ինքնա­կառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմա­կեր­պությունները:

 

Արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանությունը ներառում է երկու հիմնական ուղղություն`  

● մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանություն,

● պետության և քաղաքացիների ունեցվածքի պահպանություն:

 

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ձևերն են՝ տարահանումը, պատսպարումը և անհատական պաշտպանությունը:

 

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությունն ապահովելու համար ձեռնարկվում են պաշտպանության կանխարգելիչ և  հիմնական միջոցառումներ: Վերջինս կրում է հրատապ (օպերատիվ) բնույթ:

 

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցա­ռումներից են`  

● ազդարարում և բնակչության իրազեկում,

● բնակչության տարհանում,

● փրկարարական աշխատանքների կատարում,

● վթարների վերացման աշխատանքների կատարում,

● հասարակական կարգի պահպանություն,

● տրանսպորտային միջոցների երթևեկության կարգավորում,

● բժշկական ապահովում և այլն:

 

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպում և համակարգում է նախարարությունների, մարզպե­տարանների, համայնքների և կազմակերպությունների գործունեությունը:

 

Հիմքեր՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենք,

Հոդված 1, 3, 5, 7

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: