Հանրագիտարան

Ռազմական տեղագրություն

Ռազմական տեղագրությունը համարվում է մարտական պատրաստության կարևորագույն առարկաներից, քանի որ միայն տեղանքի մարտավարական հատկանիշների և պատերազմական դաշտի ճիշտ գնահատմամբ ու օգտագործմամբ է հնարավոր դառնում արդյունավետ կազմա¬կերպել ու վարել մարտական գործողությունները:

Ժամանակակից մարտում զինված ուժերի հաղթանակը մեծապես կախված է հենց ռազմական տեղագրության ուսումնասիրությունից, և զինծառայողները պետք է ոչ միայն տիրապետեն տեղանքին, այլև պետք է իմանան տեղանքի տարատեսակները, դրանց մարտավարական հատկանիշները, պետք է կարողանան ինքնուրույն կողմնորոշվել տեղանքում, կարդալ տեղագրական քարտեզը, որոշել հեռավորության սահմաններն ու գնահատել տեղանքը:

 

Տեղանքի ուսումնասիրումն ընդգրկում է նաև զինված ուժերի անցնելիք ճանապարհահատվածի աշխարհագրական դիրքի և կլիմայական պայմանների գնահատումը:

 

Ռազմական տեղագրությունը ուսումնասիրում է նաև մարտական գործունեության ապահովման համար դաշտային չափումների, հրամանատարների՝ աշխատանքային քարտեզների վարման և գրաֆիկական մարտական փաստաթղթերի, քարտեզների մշակման եղանակներն ու միջոցները։

 

Ռազմական տեղագրությունը հիմնված է քարտեզագրության և աշխարհագրության պատմության տվյալների վրա, բայց և այնպես, ի տարբերություն հասարակ քարտեզագրության, այն չի կիրառվում քաղաքացիության մեջ, այլ բացառապես զինված ուժերում:

 

Ռազմական տեղագրության ուսումնասիրությունը զինծառայողների մոտ զարգացնում է դիտողականությունը, ճշգրտությունը, դիտարկումների արդյունքների և տեղանքի մարտավարական հատկանիշների վերլուծման ու գնահատման ունակությունը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: