Հանրագիտարան

Զինծառայողների պարտականությունները շարվելուց առաջ և շարքում

Զինծառայության զորակոչվելիս յուրաքանչյուր զինծառայող պետք է պատրաստ լինի կատարելու վերադաս հրամանատարի բոլոր հրամաններն ու իրեն ամրագրված բոլոր պարտականությունները:

ՀՀ զինված ուժերի կանոնագրքերով, շարային կանոնադրությամբ և հրահանգներով յուրաքանչյուր զինծառայող (զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարներ ու ենթակա անձնակազմ)  ունի որոշակի պարտականություններ, որոնք նա պարտավոր է կատարել շարք կանգնելուց առաջ և շարքում:

 

Մինչ շարվելու մասին հրաման արձակելն ու շարվելը, զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը պետք է պարզաբանի ու նշի շարվելու տեղն ու ժամանակը, համազգեստն ու հանդերձանքը, տվյալ պահի համար անհրաժեշտ տեխնիկան ու տեխնիկական միջոցները, զինամթերքը, պաշտպանության անհատական միջոցները:

 

Երբ ստորաբաժանումն արդեն շարված է, զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը ստուգում է անցկացնում՝ պարզելու դրանց առկայությունը, անձնակազմի արտաքին տեսքը, համազգեստի ու հանդերձանքի հարմարեցումը, փոխադրվող միջոցների ամրակապումը, անձնակազմի իմացությունը ազդանշանների, անվտանգության կանոնների մասին:

 

Զինծառայողը պարտավոր է՝

            ● իմանալ շարքում իր դիրքը  և հրամանից հետո արագորեն զբաղեցնել այն,

             ● անպայմանորեն ստուգել և համոզվել, որ իրեն ամրացված զենքը և ռազմական տեխնիկան գտնվում են սարքի­ն վիճակում, սակրային գործիքների և այլ հանդերձանքի առկայությունն ու վիճակը,

            ● չխոսել շարքում,

            ● առանց հրամանատարի (պետի) թույլտվության դուրս չգալ շարքից,

             ● չծխել,

            ● շարժման ընթացքում պահպանել կանոնադրությամբ կամ հրամանատարի կողմից սահմանված տարածությունն ու հեռավորությունը, ուշադիր հետևել հրամանատարի հրաման­ներին ու ազդանշաններին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: