Հանրագիտարան

Ինքնաձիգի տեսակները, մարտական հատկությունները, հիմնական մասերն ու մեխանիզմները

Հայկական զինված ուժերի սպառազինությունում ամենատարածվածը՝ Կալաշնիկովի ավտոմատը (ԿԱ-74) և Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատն (ԿՁԱ) է, որոնք համարվում են զինվորի անհատական զենքը և նախատեսված են հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար:

Իրենց կառուցվածքով, հիմնական մասերով և մեխանիզմներով ԿԱ-74 և ԿՁԱ-ը միանման են. հիմնականում տարբերվում են փողի տրամաչափով, (5.45 մմ և 7.62 մմ), օգտագործվող փամփուշտների և փողաբերանի արգելակի առկայությամբ ԿԱ-74-ի վրա:

 

ԿԱ-74 և ԿՁԱ-ի  մարտական հնարավորությունները ևս գրեթե միանման են:

Եկեք տեսնենք, թե ինչ միանման մարտական հնարավորություններ ունեն դրանք, ապա կանդրադառնանք դրանց տարբերություններին:

 

Այսպիսով՝

1. Թե ԿԱ-74-ի, թե ԿՁԱ-ի պահեստատուփի տարողությունն էլ  30 փամփուշտ է և ավոտմատների քաշը լիցքավորված պահեստատուփով կազմում է 3.6 կգ:

 

2.Հրաձգության նշանոցային հեռավորությունը երկուսի դեպքում 1000 մ է, մարտական արագաձգությունը`   կրակահերթերով`   րոպեում մինչև 100 կրակոց է, իսկ  մենահատ կրակոցներով`   րոպեում մինչև 50 կրակոց է:

 

Թեև որոշ հնարավորությունների միանմանությանը, այնուամենայնիվ առկա են նաև մարտական հնարավորությունների տարբերություններ, որոնք խիստ անհրաժեշտ է իմանալ և հիշել.

 

1. Արդյունավետ կրակի հեռավորությունը ԿԱ-74-ի դեպքում  մինչև 500 մ է, մինչդեռ  ԿՁԱ-ի դեպքում այն կազմում է մինչև 400 մ:

2. Գնդակի թռիչքի առավելագույն հեռավորությունը ԿԱ-74-ի դեպքում 3150 մ է, իսկ  ԿՁԱ-ի դեպքում՝ 3000 մ:

3. Գնդակի սկզբնական արագությունը`   ԿԱ-74-ի դեպքում 900 մ/վրկ է, մինչդեռ ԿՁԱ-ի դեպքում 715 մ/վրկ է:

4. Գնդակի մահաբեր կարողությունը`   ԿԱ-74-ի դեպքում 1350 մ է, իսկ ԿՁԱ-ինը՝  1500 մ:

5. Սվին-դանակի քաշը ԿԱ-74-ի համար 450 գրամ  է, ԿՁԱ-ի համար՝  490 գրամ է:

 

  *Սվին-դանակը ավտոմատին միացվում է ձեռնամարտի ժամանակ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: