Հանրագիտարան

Զինվորը պաշտպանությունում

Մարտական գործողությունների ժամանակ զինվորը մշապես գործում է ջոկի կազմում: Ջոկի հրամանատարի առաջնահերթ խնդիրն է գտնվել այնպիսի տեղանքում, որտեղից առավելապես հարմար կլինի դիտարկել տեղանքը, հետևել դասակի հրամանատարի ազդանշաններին ու արդյունավետ ղեկավարել ենթականերին:

Կրակի վարման համար ջոկը մշտապես պետք է պատրաստ լինի գիշերային և նույնիսկ սահմանափակ տեսանելիության պայմաններում:

 

Ջոկի հրամանատարից ստանալով մարտական առաջադրանքը, զինվորը պարտավոր է  պարզել՝

 

 ● կողմնորոշիչները,

● հակառակորդի կազմը և դրությունը, նրա հարձակման հնարավոր ուղղությունը և ժամանակը,

●դասակի, ջոկի և իր խնդիրը, կրակային դիրքերի սարքավորման հաջորդականությունը, դրանց փոփոխման կարգը,

● դասակի կենտրոնացված կրակի այն հատվածները, որտեղ կրակ է բացելու ջոկը,

● ազդարարման, կառավարման և փոխգործակցության ազդանշաններն ու դրանցով գործելու կարգը,

● պաշտպանությանը պատրաստ լինելու ժամանակը:

 

Քանի որ պաշտպանության ժամանակ կրակը վարվում է նախապատրաստված դիրքերից և կայուն դրությունից, հետևաբար առավելապես է օգտագործվում հրաձգային զենքի հնարավորությունը:

 

Պաշտպանությունում ջոկը սարքավորում է անհատական խրամատներ, որոնք նախատեսված են  պառկած, ծնկած կամ կանգնած դիրքից կրակելու համար: Պատրաստի խրամատը քողարկվում է տեղի միջոցներով`   խոտով, հողաշերտով, ճմահողով, իսկ ձմռանը`   ձյունով:  Ժամանակի առկայության դեպքում անհատական խրամատը խորացվում է մինչև 60 սմ`   ծնկած կրակելու համար, ապա մինչև 110 սմ`   կանգնած կրակելու համար: 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: