Հանրագիտարան

ՀՀ զինված ուժերի զինվորական կոչումները

Բոլորս էլ գիտենք, որ յուրաքանչյուր քաղաքացի զորակոչվելով բանակ, դառնում է զինծառայող: Եվ հենց զորակոչման ժամանակ էլ նրան շնորհվում է առաջին զինվորական կոչում:

Զինվորական կոչումները շնորհվում են զինվորական ծառայության դիրքի, ռազմական պատրաստվածության, մասնագիտական որակավորման և զբաղեցրած պաշտոնի համապա­տասխան, ինչպես նաև անբասիր ծառայության ու հայրենիքի մատուցած այլ ծառայությունների համար:

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը  սահմանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում զինծառայողների կազմերը և զինվորական կոչումները:

Համաձայն օրենքի՝ ըստ զինծառայողների ընդգրկման կազմի, զինծառայողներին կարող են շնորհվել հետևյալ զինվորական կոչումները՝

 

1. Շարքային կազմի զինծառայողներին՝

 «շարքային»

 «եֆրեյտոր»:

 

2) Ենթասպայական կազմի զինծառայողներին շնորհվում է.

ա. կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին`  

«կրտսեր սերժանտ»,

«սերժանտ»,

«ավագ սերժանտ»,

«ավագ»:

 

բ. ավագ ենթասպայական կազմի զինծառաողներին`  

«ենթասպա»,

«ավագ ենթասպա»:

 

3) Սպայական կազմն իր հերթին բաղկացած է`  

ա. կրտսեր սպայական կազմից, որոնց շնորհվում է հետևյալ զինվորական կոչումները՝

 «լեյտենանտ»,

«ավագ լեյտենանտ»,

«կապիտան»,

 

բ. ավագ սպայական կազմից`  

«մայոր»,

«փոխգնդապետ»

«գնդապետ»,

 

գ. բարձրագույն սպայական կազմից`  

 «գեներալ-մայոր»,

«գեներալ-լեյտենանտ»,

«գեներալ-գնդապետ»,

«բանակի գեներալ»:

 

Հետագայում ուսումնասիրելով օրենքը՝ ինքներդ կկարողանաք հեշտորեն տարբերել զինվորական կազմերը, բայց մինչ այդ պարտադիր է տարբերակել զինվորական կոչումները:

Ինչպե՞ս ենք տարբերակում զինծառայողի զինվորական կոչումը: Յուրաքանչյուր զինծառայող ծառայության ընթացքում կրում է զինվորական համազգեստ, և հենց համազգեստի անբաժանելի մասն էլ կազմում է նրա ուսադիրները, որոնց օգնությամբ էլ կարող ենք հասկանալ, թե տվյալ զինծառայողն ինչ կոչում ունի:

 

Իրավական հիմքեր՝

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք

հոդված 10,  կետ 1

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: