Հանրագիտարան

Բանակի երգը

«Հայֆիլմ» կինոստուդիայի հարուստ գանձարանում պահված մի հին հայկական ֆիլմ կա, որը սովորական հայ ընտանիքի կյանքի պարզ նկարագրումն է:

          Այդ ֆիլմը 1972 թվականին նկարահանված Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմն է, ուր և գտնում ենք հայրենի եզերքների կարոտով լեցուն մի երգ: Ընտանիքի պապը հատուկ խնամքով պահած նախապապերի նկարի հետ միաժամանակ  իր հիշողությունների  գանձարկղից վեր է հանում մի կորսված երգ, որ աշխարհում միայն ինքը գիտեր:

 

            Պապը եկավ ու  ոչ միայն երգը փրկեց  մոռացումից, այլև հարություն տվեց  յուրաքանչյուր հայի շուրթերով: Այս քնարական երգը դարձավ «Բանակի երգը», որը լսելիս կարծես հազարապատկվում է  սերդ  հայրենիքիդ, հայրենի հող ու ջրի,  արտ ու դաշտի, ծիլ ու ծաղկի հանդեպ: Արծվաբույն երկրի ամեն քարն ու թուփը, ծաղկի ամեն թերթը հպարտությամբ է լցնում հոգիները. Այն հայրենասիրության ու նվիրումի լավագույն  ձոնն է Հայրենիքին՝ Հայի ու Հայաստանի, ժողովրդի ու բանակի  միասնության երգը:

 

ԵՐԱԶ ԻՄ, ԵՐԿԻՐ  ՀԱՅՐԵՆԻ

Երազ իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Երազ իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Արծվաբույն երկիր:

Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր,
Հայաստան:

խոսքերի հեղինակ՝ Աղասի Այվազյան

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: