Հանրագիտարան

Շերվուդ Անդերսոն

Շերվուդ Անդերսոնը (անգլ.՝ Sherwood Anderson, 1876 թվական, սեպտեմբերի 13, Քեմդեն, Օհայո, ԱՄՆ - 1941, մարտի 8, Կոլոն, Պանամա), ամերիկացի արձակագիր և նովելիստ է։

Ծնվել է փոկագործի ընտանիքում, տան 7 երեխաներից երրորդն էր։ 1883 թվականին ընտանիքը տեղափոխվել է Քլայդ, Օհայո նահանգ։ Այդ քաղաքը հետագայում դարձել է Ուայնսբուրգ քաղաքի նախատիպը Անդերսոնի համանուն ստեղծագործության մեջ։

 

Չի ստացել միջնակարգ կրթություն, քանի որ թողել է դպրոցը և փոխել բազմաթիվ տարբեր գործեր, որպեսզի հոր մահից հետո կարողա պահել ընտանիքը։ Մոր մահից (1895) մոտավորապես մեկ տարի անց տեղափոխվել է Չիկագո, սակայն շուտով բանակ է զորակոչվել և գնացել Կուբա (Իսպանա-ամերիկյան պատերազմ)։ Վերադառնալուց հետո (1900 թվականից հետո) մեկ տարի ուսանել է Սփրինգֆիլդի (Օհայո նահանգ) Վիտենբերգյան քոլեջում, ապա վերադարձել է Չիկագո։ Սկսել է գրել էսսեներ և պատմվածքներ։

 

1904 թվականին ամուսնացել է Կորնելիա Լեյնի հետ, տեղափոխվել Քլիվլենդ, որտեղ դարձել է փոստային ընկերության ղեկավար, ապա բացել է սեփական բիզնեսը Էլիրիիում, Օհայո նահանգ։ 1910 թվականին սկսել է գրել վեպեր, սակայն 1912 թվականին ծանր նյարդային խանգարում է ունեցել, որից հետո վերադարձել է Չիկագո։ 1916 թվականին ամուսնալուծվել է (առաջին ամուսնությունից ունենալով երեք երեխա), այդ նույն տարում ամուսնացել է քանդակագործ Թենեսի Միտչելի հետ, իսկ 1924 թվականին՝ գրախանութի կառավարիչ Էլիզաբեթ Պրոլի հետ և բնակություն հաստատել Նոր Օռլեանում, որտեղ ծանոթացել է իր կնոջ աշխատողի՝ Ուիլյամ Ֆոլքների հետ։ 1929 թվականին բաժանվել է և այս կնոջից, ամուսնացել չորրորդ անգամ 1933 թվականին Էլինոր Կոուպերհեյվերի հետ։

 

1921 և 1927 թվականներին ճանապարհորդել է Եվրոպայում։ 1926 թվականին Վիրջինիա նահանգի Մերիոնի քաղաքի մոտ ագարակ է գնել, որտեղ էլ բնակվել է մինչև կյանքի վերջը։ 1941 թվականին կնոջ հետ ուղևորվել է ճանապարհորդելու Հարավային Ամերիկայում, սակայն նավի վրա հիվանդացել է և մահացել որովայնամզի բորբոքումից Պանամայի ջրանցքի շրջակայքում։ Թաղվել է Մերիոնի գերեզմանատանը։

 

Արձակ գործերի ընտրանի

Windy McPherson's Son (1916, վեպ)

Marching Men (1917, վեպ)

Mid-American Chants (1918)

Winesburg, Ohio (1919)

Poor White (1920, վեպ)

The Triumph of the Egg (1921)

Horses and Men (1923)

Many Marriages (1923, վեպ)

A Story Teller's Story (1924, ինքնակենսագրություն)

Dark Laughter (1925, վեպ)

Tar։ A Midwest Childhood (1926, ինքնակենսագրություն)

Beyond Desire (1932, վեպ)

Sherwood Anderson՝s Memoirs (1942, հուշեր, ետմահու)

 

Այլ աշխատանքներ

Sherwood Anderson/Gertrude Stein։ correspondence and personal essays/ Ed. by Ray Lewis White. Chapel Hill։ University of North Carolina Press, 1972

Selected letters/ Ed. by Charles E Modlin. Knoxville։ University of Tennessee Press, 1984

The Sherwood Anderson diaries, 1936—1941/ Ed. by Hilbert H Campbell. Athens։ University of Georgia Press, 1987

Early writings/ Ed. by Ray Lewis White. Kent։ Kent State UP, 1989

American spring song։ the selected poems of Sherwood Anderson/ Ed. by Stuart Downs. Kent։ Kent State UP, 2007

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: