Հանրագիտարան

Մայրերի օր (ՌԴ)

Մայրերի օրը աշխարհի տարբեր երկրներում ընդունված է նշել գարնանը, սակայն Ռուսաստանում այն նշվում է նոյեմբեր ամսվա վերջին կիրակի օրը:
Թեև Մայրերի օրը Ռուսաստանում նշվող երիտասարդ տոներից է (տոնի մասին օրենքը սահմանվել է 1998 թվականի հունվարի 30-ին) սակայն այն հասցրել է դառնալ ընտանեկան ջերմ և բարի ավանդույթ:
 
Ընտանեկան միջավայրում տոնը նշելուց բացի, այն նշվում է նաև առավել լայն մասշտաբով. օրվա շրջանակում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ, երեկույթներ և այլն: 
 
Այս տոնը ևս մեկ հնարավորություն է շնորհակալություն հայտնելու մայրերին սիրո, ջերմության, հոգատարության համար, առիթ՝ հիշեցնելու նրանց, թե որքան սիրելի և անփոխարինելի են իրենց զավակների համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: