Հանրագիտարան

Էդուարդո Էռնեկյան

Էդուարդո Էռնեկյանը համարվում է ամենահաջող ձեռներեցներից մեկը Լատինական Ամերիկայում։ Նրա ընկերությունները զբաղվում են ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ։
Արգենտինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանների ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Էդուարդո Էռնեկյանը երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ 
 
Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում։ Նրա կարողությունը 2013 թվականին կազմել է 1, 8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Էռնեկյանի հսկողության տակ են գտնվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ): Նա ունի ավելի քան 1000 կմ2 հողամաս։ 
 
Էռնեկյանի ամենից հայտնի ձեռնարկություններն են Aeropuertos Argentina 2000 և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։ Գործարարին են պատկանում նաև America TV հեռուստացանցը, 4 ռադիոկայան և El Cronista ֆինանսական ամսագիրը։
 
2017 թվականի սեպտեմբերի 21-ին Էդուարդո Էռնեկյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում:
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: