Հանրագիտարան

Երիտասարդների միջազգային օր

Երիտասարդների միջազգային օրը (International Youth Day) սահմանվել է 1999թ.-ի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից:

Առաջին անգամ այս տոնը նշվել է 2000թ.-ի օգոստոսի 12-ին՝ նպատակ ունենալով բրաձրացնել երիտասարդության իրազեկությունը երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ընդունել սերունդների փոխկապակցվածությունը և համատեղ լուծել տարբեր տարիքային խմբերի խնդիրները՝ բարձրացնելով երիտասարդների տեղեկացվածությունը գոյություն ունեցող խնդիրների, ռիսկերի և վերջիններիս լուծման միջոցների վերաբերյալ:

 

Երիտասարդների միջազգային օրվան նվիրված ամեն տարի կազմակերպվում են միջոցառումներ (որոնցից են տարաբնույթ համերգները, ցուցահանդեսները, համաժողովները, սեմինարները, ֆլեշմոբերը և այլն)՝ որոշակի կարգախոսով:

 

Այսպես՝ տարբեր տարիների օրվա թեմաներից են եղել «Այժմ և ի շահ ապագայի. Երիտասարդների գործունեությունն՝ ուղղված կայուն զարգացմանը», «Երիտասարդությունը հասարակության մեջ՝ հիմնված սերունդների փոխհարաբերությունների վրա», «Համատեղ պայքար աղքատության դեմ. երիտասարդություն և աղքատության վերացում», «Երիտասարդությունը և կլիմայի փոփոխությունը. գործելու ժամանակն է», «Երիտասարդության միգրացիա՝ առաջընթաց զարգացման ճանապարհին» և այլ թեմաներ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: