Հանրագիտարան

Մեղվի թռիչքի սահմանը

Մեղուները, եթե մոտ վայրում կեր չեն գտնում, կարող են թռչել 4-6 կմ, սակայն նրանց այդքան հեռու թռչելն արդյունավետ չէ: Մեղվանոցից բերքադաշտ ամենաարդյունավետ տարածությունը 0.5-1.5 կմ հեռավորությունն է:
Հեռու տեղ թռչելով՝ նրանք ճանապարհին կարող են կորել, հյուծվել քամուց և անձրևից, ոչնչացվել իրենց թշնամիների կողմից:
 
Բացի այդ, նրանք փոխարեն օրական 20-25 անգամ բերքադաշտ գնալու և վերադառնալու՝ կգնան 5-10 անգամ, հետևապես ավելի քիչ նեկտար կբերեն, և այսպիսով նրանց մթերատվությունը ցածր կլինի:
 
Մեղուների հաջող մեղրաբերք հավաքելը կախված է հետևյալ պայմաններից՝
 
Տաք և խոնավ եղանակները նպաստում են ծաղիկների նեկտար արտադրելուն, և մեղուներն այդպիսի պայմաններում ավելի հաջող թռիչք են կատարում,
 
Ցուրտ և քամոտ եղանակներին մեղուները դաշտ չեն կարող գնալ, չոր եղանակին դադարում է ծաղիկների նեկտարի արտադրությունը: Բարենպաստ եղանակին ուժեղ ընտանիքից մեկ րոպեում բերքադաշտ է գնում 500-600 մեղու:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: