Հանրագիտարան

Մեղվի թույնը

Մեղվի թույնը մեծ և փոքր թունավոր գեղձերի արտազատուկն է: Այն թափանցիկ է, ունի թթու ռեակցիա և յուրահատուկ հոտ, օժտված է մանրէասպան հատկությամբ, պարունակում է մինչև 41% չոր նյութեր:
Խայթելու դեպքում մարդն ուժեղ ցավ է զգում:  Խայթված մասում մաշկն ուռչում է, գունատվում, կենտրոնում մնում է կարմրավուն կետ: Խայթված տեղի ջերմությունը բարձրանում է 2-60C-ով: Մի քանի ժամից առաջանում է բավականին մեծ ուռուցք, որը պահպանվում է 2-3 օր:
 
Եթե թույնի քանակությունը շատ է կամ անմիջապես անցել է արյան մեջ, դրա հետ միասին նաև նյարդային համակարգ, ապա սկսվում է ընդհանուր օրգանիզմի թունավորում: Եթե մեղուն խայթել է բերանի խոռոչը, անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի օգնությանը, որպեսզի օրգանիզմում պակասեցնեն թույնի ներարկվելը:
 
Օրգանիզմի ռեակցիան թեթևացնելու համար խայթված տեղին քսում են մեղր, սխտորի հյութ, անուշադրի սպիրտ, կալիումի պերմանգանատի լուծույթ կամ սառույց են դնում: Խայթված տեղում առաջանում է քոր: 
 
Քորելը մեծացնում է ուռածությունը: 100-300 մեղվի խայթելու (20-60 մգ թույն) դեպքում նկատվում է օրգանիզմի ընդհանուր թունավորում: Արագանում են երակազարկերը, շնչառությունը, բարձրանում է ջերմությունը, մարմնի վրա հայտնվում է ցան, սկսվում է գլխացավ և դող:
 
Մեղվի թույնից ալերգիա ունեցողների մոտ ընդհանուր թունավորման ախտանիշները զարգանում են նույնիսկ մեկ խայթածի դեպքում: Կան մարդիկ, որոնց օրգանիզմը զգայուն չէ մեղվի խայթոցների հանդեպ: Մասնագետ մեղվաբույծների մոտ, որոնց մշտապես մեղուները խայթում են, մշակվում է անընկալունակություն (իմունիտետ) մեղվի թույնի նկատմամբ:
 
Մեղվի թույնը կիրառում են որպես բուժամիջոց: Այն օգտագործվում է մի քանի տասնյակ հիվանդությունների բուժման համար և տալիս է բացարձակ դրական արդյունք: Ավելի արդյունավետ է, երբ թույնը ներարկում են՝ անմիջապես մեղուն խայթեցնելով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: