Հանրագիտարան

Մեղվաընտանիքի կազմը

Մեղվաընտանիքը ներկայանում է որպես կենսաբանական ամբողջություն և չի կարող ինքնուրույն գոյություն ունենալ: Մեղուների ընտանիքը կազմված է մեկ մայր մեղվից, հարյուր հազարավոր աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուրի հասնող արու մեղուներից՝ բոռերից:
Նրանք միավորված են մեկ ընդհանրության մեջ և կապակցված են նյութափոխանակության բարդ շղթայով: Մեղվաընտանիքի կանոնավոր գործունեության համար անհրաժեշտ է ամբողջական կազմը:
 
Մայր մեղուն մեղվաընտանիքի ամենախոշոր անհատն է, որի մարմնի երկարությունը հասնում է մինչև 2.5 սմ, քաշը՝ 250 մգ: Մայր մեղվի հիմնական գործառույթը ձվադրումն է: Նա չի կարողանում նեկտար հավաքել, քանի որ կնճիթը կարճ է: Մայր մեղուն ապրում է մինչև 5 տարի, սակայն առավել ձվատու է դառնում կյանքի 2-րդ տարում:
 
Աշխատավոր մեղուներն ավելի փոքր են, մարմնի երկարությունը 12-14 մմ է, զանգվածը՝ մոտ 100 մգ: Աշխատավոր մեղուները կատարում են զանազան աշխատանքներ՝ հյուսում են մեղրահացը, հավաքում են ծաղկափոշի և նեկտար, պատրաստում են մեղր, կերակրում են թրթուրներին, մաքրում են բջիջները:
 
Երիտասարդ աշխատավոր մեղուներն աշխատում են միայն բնի ներսում, 14-20 օրականներն սկսում են թռչել մեղրահավաքի, դառնում են թռիչքային մեղուներ: Աշխատավոր մեղուն ապրում է 35-45 օր:
 
Մեղվաընտանիքն առավել բազմանդամ է ամռանը, աշնանը մեղուների քանակը նվազում է: Ձմռանը մնում են միայն օգոստոսի վերջից մինչև հոկտեմբեր դուրս եկած մեղուները: Մեղվաընտանիքն ավելի լավ է ձմեռում, եթե մեղուների մեծ մասը երիտասարդ է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: