Հանրագիտարան

Տավարի արոտային պահվածքը

Ամռան ամիսներին կովերին սովորաբար պահում են արոտներում: Այս դեպքում բարձրանում է կովերի կաթնատվությունը, վերարտադրողական հատկությունը, հորթատվությունն ավելանում է 7-10%-ով:
Նախքան կենդանիներին լեռնային արոտներ տանելը, անհրաժեշտ է իրականացնել մի շարք նախապատրաստական աշխատանքներ՝ պատվաստել, կտրել և մաքրել երկար աճած կճղակները: Լեռնային արոտներում մարդկանց համար կառուցվում են տնակներ, փոքրահասակ հորթերի համար՝ ծածկեր:
 
Կովերին լեռնային արոտներում պահելու տևողությունը կախված է եղանակային պայմաններից, սովորաբար կազմում է 4-4.5 ամիս: Անհրաժեշտ է ճիշտ օգտագործել արոտավայրերը և վերջիններս օգտագործել հերթականորեն:
 
Շատ կարևոր է նաև պահպանել անասունների արածեցման կանոնները: Շոգ եղանակին նախիրներն արածեցնում են քամու հակառակ ուղղությամբ, քանի որ քամին հեշտացնում է անասունների շնչառությունը և քշում ճանճերին ու բոռերին:
 
Ամառային արոտներում անասունների մթերատվությունը կախված է ջրով ապահովվածությունից, քանի որ կովերի կաթնատվությունն ավելի խիստ նվազում է ջրի, քան կերի պակասությունից: Նրանց պետք է ջուր տալ օրական առնվազն երեք անգամ: Կովերին նաև պետք է ապահովել աղի անհրաժեշտ քանակությամբ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: