Հանրագիտարան

Լարի Փեյջ

Լարի Փեյջ (մարտի 26, 1973թ., Լանսինգ, Միչիգան, ԱՄՆ), “Google” որոնողական համակարգի համահիմնադիր, 2011 թվականի ապրիլի 4-ից նաև գլխավոր գործադիր տնօրեն:
Փեյջը ծնվել է մանկավարժներից ընտանիքում: Հայրը՝ Կարլ Փեյջը, Միչիգանի համալսարանում հաշվողական գիտությունների պրոֆեսոր է, մայրը՝ նույն համալսարանի ծրագրավորման դասախոս:
 
Լարին ավարտել է Իսթ Լանսինգի միջնակարգ դպրոցը: Ավելի ուշ ստացել հաշվողական գիտությունների բակալավրի կոչում Միչիգանի համալսարանում, այնուհետև՝ մագիստրոսի կոչում Ստենֆորդի համալսարանում:
 
Ստենֆորդի համալսարանում ուսանելու տարիներին ծանոթացել է Սերգեյ Բրինի հետ և վերջինիս հետ էլ հիմնել “Google” ընկերությունը, որն իր գործունեությունն սկսել է 1998 թվականից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: