Առողջապահություն

Ինչպե՞ս երեխային պաշտպանել ինֆեկցիոն հիվանդություններից

Ծնողները կարող են պաշտպանել փոքրիկներին գրիպից կամ սուր շնչառական ինֆեկցիայից ամրապնդելով նրանց իմունիտետը, սակայն իմունիտետն ամրապնդելով պետք է զբաղվել ոչ թե այն ժամանակ, երբ երեխան արդեն հիվանդացել է, այլ՝ երբ նա առողջ է:
Մանկաբույժ, Մանկաբույժների հայկական ասոցացիայի ղեկավար Լյուդմիլա Սիմոնյանցը նշում է, որ իմունիտետն ամրապնդելուն առավելապես օգնում են լողը, մարմնամարզությունը, ինչպես նաև ջրային որոշակի պրոցեդուրաները, օրինակ՝ երեխայի ոտքերի համար լոգանքները: 
 
Պետք է հիշել նաև ճիշտ սնվելու կարևորության մասին: Ինֆեկցիաներից խուսափելու համար շատ կարևոր են սննդի հետ ստացվող վիտամիններն ու միներալները:
 
Խորհուրդ է տրվում նաև երեխային սովորեցնել հաճախ լվանալ ձեռքերը, քանի որ ձեռքերի վրա հսկայական քանակությամբ վիրուսներ, բակտերիաներ ու սնկեր են կուտակվում:
 
Աղբյուրը՝ med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: