Հանրագիտարան

Առաջին անգամ էկրաններին հայտնվեց «Թոմը և Ջերրին» մուլտֆիլմը

1940թ.-ի այս օրն էկրան բարձրացավ Ուիլյամ Հաննայի և Ջոզեֆ Բարբերայի նկարահանած՝ Թոմ կատվի և փոքրիկ մկնիկ Ջերրիի փոխհարաբերությունների մասին պատմող հանրահայտ «Թոմը և Ջերրին» մուլտֆիլմը:
Երբեմն լավագույն ընկերներ, իսկ երբեմն էլ ոխերիմ թշնամիներ  Թոմն ու Ջերրին առաջին անգամ ներկայացան որպես Ջասպեր և Ջինկս ու միանգամից դարձան փոքրիկների սիրելի հերոսները:
 
Հոլիվուդյան MGM ստուդիայում մուլտֆիլմն արտադրվեց շուրջ 18 տարի՝ մինչև ստուդիայի փակվելը, որից հետո մուլտֆիլմի նկարահանման իրավունքը փոխանցվեց ամերիկյան մի շարք այլ կինոստուդիաների, այն շարունակում էր նկարահանվել անգամ ոչ վաղ անցյալում: 
 
«Թոմը և Ջերրին» մուլտֆիլմի՝ MGM ստուդիայում նկարահանված սերիաները համարվել են լավագույնը մուլտֆիլմի ողջ պատմության մեջ և ստացել 7 Օսկար մրցանակ: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: