Հանրագիտարան

Նորածին հորթերի խնամք

Մատղաշ հորթերի աճեցման նպատակն է մեծացնել և նրանցից ստանալ բարձր մթերատվություն: Դրան հասնելու համար անհրաժեշտ է նպատակային հոգ տանել նորածին հորթերի մասին: Ծննդաբերելուց երկու ամիս առաջ անհրաժեշտ է ցամաքեցնել կովին: Այդ շրջանում պետք է կովին կերակրել հատուկ նորմավորված կերերով:
Ծնվելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում, նորածին հորթին պետք է կերակրել առաջին խեժով: Սա պարտադիր պետք է կատարել, քանի որ 2 ժամ հետո խեժի բաղադրույթունը փոխվում է, պակասում են հորմոնները և ֆերմենտները: Խեժի ընդունումը կարևորվում է նրանով, որ այն 4-5 անգամ շատ սպիտակուց է պարունակում, հարուստ է հանքային նյութերով:
 
Խորհուրդ է տրվում երրորդ օրվանից նորածնին տալ ջուր մարսողությունը լավացնելու համար: Մինչև 10 օրական դառնալը նորածին հորթերին պետք է կերակրել մոր կաթով, այնուհետև կարելի է տալ առողջ կովերից ստացված կաթ: Մեկ ամսվա ընթացքում հորթին կարելի է կերակրել նաև խոտով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: