Հանրագիտարան

Խշխշան պալար

Այս հիվանդության ժամանակ տավարի մկաններում առաջանում են արագ մեծացող այտուցներ, ուղեկցվում է տենդով և անկման բարձր տոկոսով: Տավարը կարող է հիվանդանալ 3 ամսականից մինչև 4 տարեկանը: Սովորաբար հիվանդանում են ամռանը, երբ գտնվում են արոտավայրերում:
Վարակվում են հիվանդ օրգանիզմից: Վարակի հարուցիչները կերի և ջրի միջոցով ընկնում են աղեստամոքսային տրակտ: Վարակի փոխանցման աղբյուր կարող են լինել նաև միջատները: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-5 օր:
 
Հիվանդության ժամանակ բարձրանում է ջերմությունը, ախորժակն անկում է ապրում, թուլանում է սրտի գործունեությունը: Կենդանին սկսում է կաղալ, ազդրի և թիակի մկաններում առաջանում են այտուցներ (պալարներ): Հիվանդությունն արագ է ընթանում և կենդանին սատկում է 1-2 օրվա ընթացքում:
 
Բուժման համար այտուցի վրա սկզբում դնում են սառույց կամ սառը ջրով թրջած շոր: Հիվանդության սկզբում ներարկում են 150-200 մլ գերիմուն շիճուկ ներմկանային եղանակով: Հիվանդության դեպքում հիվանդ և կասկածելի կենդանիներին մեկուսացնում են:
 
Ամեն տարի գարնանը՝ մինչև արոտ փոխադրելը, կենդանիներին իմունացնում են: Հորթերին 6 ամսականում իմունացնում են երկրորդ անգամ: Արգելվում է հիվանդներին մորթել: Պետք է դիակները այրել կամ թաղել: Անասնաշենքն ախտահանում են և մաքրում: Վարակված շենքի ախտահանությունը պետք է կատարել ամեն օր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: