Հանրագիտարան

Թռչունների ժանտախտ

Թռչունների ժանտախտը վարակիչ և մեծ կորուստներ պատճառող համաճարակային հիվանդություն է: Տարբերում են եվրոպական կամ դասական ժանտախտ և ասիական կամ կեղծ ժանտախտ: Հարուցիչը քամվող վիրուս է: Մեծ քանակությամբ գտնվում է հիվանդ թռչունի արյան մեջ և բոլոր օրգաններում ու առատորեն արտազատվում է:
Թռչունների դասական ժանտախտը (թռչունների գրիպ) բնորոշվում է ստամոքսաաղիքային համակարգի լորձաթաղանթի բորբոքամեռուկային ախտահարումով, դեգեներատիվ փոփոխություններով և հավերի ընտանիքի բոլոր տարիքի թռչունների անկման բարձր տոկոսով: Հիվանդանում են հավերը, հնդկահավերը, ինչպես նաև բադերը և սագերը, վայրի թռչուններից՝ ճնճղուկը, թութակը, կաքավը: 
 
Ասիական կամ կեղծ ժանտախը
 
Արագ տարածվող վիրուսային հիվանդություն է, որն ընթանում է շնչառական և մարսողական ուղիների ու կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով: Հարուցիչը վիրուս է (HB), որը չափազանց վիրուլենտ է և դիմացկուն միջավայրին:
 
Վիրուսը թռչնանոցներում կենսունակ է մնում մինչև 8 ամիս: Ցածր ջերմության պայմաններում պահպանվում է (սառեցրած մսում պահպանվում է ավելի քան 6 ամիս): Համեմատաբար անկայուն է բարձր ջերմաստիճանի նկատմամբ: 55-750 C-ում ոչնչանում է 30 րոպեում, արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից՝ 2-3 օրում: 
 
Վարակի աղբյուրները և վարակումը
 
Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ թռչուններն են, նրանց միսը, ձուն և փետուրները: Վարակվում են անմիջական շփման միջոցով, ինչպես նաև շրջապատի վարակված նյութերից և առարկաներից: Հիվանդությունը համաճարակային բնույթ ունի և տարածվում է տարվա բոլոր եղանակներին: 
 
Նշանները
 
Գաղտնի շրջանը 2-14 օր է, առավելագույնը՝ 20 օր: Ընթացքը շանթահար է և սուր: Շանթահար ձևով հիվանդանում են ճտերը, որոնք ագոնիայի երևույթներով արագ սատկում են: Հիվանդ թռչունի ջերմությունը բարջրանում է 43-440C:  Սուր ընթացքի դեպքում թմրած է, հաճախ նստում կամ կանգնում է կախ գցած թևերով, խիստ դժվարանում է շնչառությունը: Հիվանդությունը տևում է 1-3 օր: Մահացությունը հասնում է մինչև 80-90%:
 
Միջոցառումները և պրոֆիլակտիկան
 
Թռչնանոցներում կիրառվում են բոլոր զոոհիգիենիկ կանոնները: Նրանցում եղած գույքը մաքրում և ախտահանում են: Կանխում են անապահով տնտեսություններից թռչունների ներմուծումը, նոր բերված թռչուններին պահում են պրոֆիլակտիկ կարանտինում: Վարակման մեջ կասկածելի թռչուններին մորթում են, նրանց միսը եփում 30 րոպե տևողությամբ և օգտագործում նույն տնտեսությունում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: