Հանրագիտարան

Թռչնաբուծություն

Թռչնաբուծության հիմնական արտադրանքներն են ձուն, թարմ միսը, նաև փետուրը: Թռչնաղբն արժեքավոր պարարտանյութ է: Սննդային ձու հիմնականում ստանում են ձվատու հավերի ցեղերից, ավելի քիչ՝ մսաձվատուներից և մսատուներից:
Միս արտադրելու համար բուծում են հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, ջայլամներ, լորեր, մսատու աղավնիներ, խայտահավեր: Թռչնամսի ստացման հիմնական աղբյուրը բրոյլերների (մսացու ճուտ) աճեցումն է: Նրբահամ ձու և միս ստանում են նաև լորերից:
 
Վայրի թռչունների ընտանիացումն սկսվել է դեռևս մ.թ.ա. 4-3 հազարամյակում Հնդկաստանում և Չինաստանում: Սկզբում ընտելացվել են հավը, ապա սագը, բադը, հնդկահավը, աղավնին, խայտահավը և լորը:
 
18-19-րր դդ. Եվրոպայում, Ասիայում և Ամերիկայում ստեղծվել են թռչունների բազմաթիվ ցեղեր: Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից տարածված են եղել ընտանի թռչունների առանձին տեսակներ (հավ, աղավնի և այլն):
 
Թռչնաբուծությամբ զբաղվել են գյուղացիական մանր տնտեսությունները, և մինչև 19-րդ դարի 2-րդ կեսն այն ունեցել է նեղ սպառողական բնույթ: Թռչնաբուծությունը փոխադարձ կապի մեջ է բուսական մթերք և հումք արտադրող ճյուղերի, մասնավորապես՝ բուսաբուծության հետ:  
 
Այն ունի տնտեսական բարձր արդյունավետություն, որը պայմանավորված է թռչունների կենսաբանական առանձնահատկություններով (վաղահասություն, բազմապտղություն, կերահատուցում): Ձվատու հավերի ցեղերն սկսում են ձվարկել 5-6 ամսականում, մեկ ածանից ստացվում է 140-150 ձու:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: