Հանրագիտարան

Սածիլների աճեցման տեխնոլոգիա

Լոլիկի, տաքդեղի և բադրիջանի սածիլներն Արարատյան դաշտավայրում կարելի է աճեցնել տաքացվող և արևային ջերմոցներում ու բաց գրունտի սածիլանոցներում, նախալեռնային և լեռնային գոտիներում՝ միայն տաքացվող ջերմոցներում: Ջերմասեր բույսերի ցանքի համար հողի ջերմությունը պետք է լինի 20-250 C:
Ցանելուց հետո պետք է  ջրել շատ մանր անցքեր ունեցող ցնցուղներով և ջերմոցը ծածկոցներով ծածկել: Արևային ջերմոցը ցերեկը ծածկելու կարիք չկա: Ծիլերը երևալուց մինչև առաջին իսկական տերևների առաջացումը և՛ գիշերը, և՛ ցերեկը ջերմաստիճանը պետք է իջեցնել 12-150 C:
 
Ցանքի օրից սկսած՝ ջերմոցները ամեն օր պետք է օդափոխել՝ հետևելով, որ ջերմաստիճանը շատ չիջնի: Օդափոխելու համար շրջանակները պետք է բարձրացնել քամու հակառակ կողմից:
 
Սերմի ծլելուց հետո ամենակարևոր աշխատանքը խիտ ծլած բույսերը ժամանակին նոսրացնելն է: Պետք է նոսրացնել առաջին տերևները երևալու ժամանակ և շարքերում բույսերը թողնել 5-6 սմ, լեռնային շրջաններում՝ 8-10 սմ հեռավորությամբ:
 
Նոսրացման ժամանակ հանած բույսերը պետք է վերատնկել մի այլ ջերմոցում, իսկ տեղում թողած բույսերի վրա թեթև հողախառնուրդ մաղել և ջրել: Դրանից հետո սածիլների առօրյա խնամքի համար պետք է կատարել օդափոխություն, քաղհան, փխրեցում, ջրում և սնուցում:
 
Սածիլները պետք է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Երկրորդ անգամ սածիլները սնուցում են 15 օր հետո հանքային պարարտանյութերով՝ մեկ դույլ ջրին 18-20 գրամ ամոնիումական սիլիտրա: Ջերմոցի յուրաքանչյուր շրջանակի բույս, լուծույթով սնուցելով, պետք է նորից լվանալ 1-2 դույլ մաքուր ջրով:
 
Լավ աճեցրած սածիլը դաշտ փոխադրելու ժամանակ պետք է ունենա 5-7 տերև, լինի կարճ, հաստ և մուգ կանաչ գույնի: Լեռնային շրջաններում սածիլը ջերմոցում պետք է մնա մինչև առաջին ծաղկաողկույզի կոկոնումը:
 
Դաշտ փոխադրելուց 4-5 ժամ առաջ ջերմոցի սածիլները լավ ջրում են, որպեսզի նրանք հողագնդով դուրս գան և արմատները չմերկանան: Սածիլները ջերմոցից հանում են ոչ թե քաշելով, այլ փայտե փոքրիկ շեղբով տակից կտրում և հողի գնդով զգուշությամբ հանում են:
 
Լավ պետք է իմանալ, որ միայն հողագնդով հանած սածիլներն են տալիս բարձր կպչողականություն և սածիլումից հետո առանց ընդհատման շարունակում իրենց աճը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: