Հանրագիտարան

Ջերմատներ

Ջերմատներն ապակե կամ լուսաթափանց ծածկույթով շինություններ են սածիլների, բանջարեղենի, պտղատու մշակաբույսեր աճեցնելու համար: Ջերմատներում բույսերի համար ստեղծվում են լավագույն պայմաններ (ջրային, սննդային, լուսային, գազային ռեժիմ), տարվա մեջ մի քանի անգամ (նաև ձմռանը) ստացվում է բերք:
Այս պայմաններում բերքատվությունը մի քանի անգամ մեծ է: Ջերմատների զարգացումն ու կատարելագործումը բանջարաբուծությունն արդիական հիմքերի վրա դնելու ուղիներից է:
 
Կախված վերնածածկից՝ ջերմատները լինում են ապակեծածկ և թաղանթածածկ: Ապակեծածկ ջերմատները շահագործվում են ողջ տարին և ձմռանը պարտադիր տաքացվում են:
 
Թաղանթածածկ ջերմատներն օգտագործում են առավելապես բանջարաբուծության մեջ: Դրանք ծածկելու համար օգտագործում են պոլիէթիլենային թաղանթներ: Թաղանթային ջերմատները շահագործվում են հիմնականում գարուն-ամառ-աշուն տարեշրջաններում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: