Հանրագիտարան

Ցրտից վնասված ծառերի խնամք

Ձմեռային ցրտերից տուժում է ոչ միայն պտղատու ծառերի բերքը, այլև բունը, կմախքային ճյուղերը, միամյա աճերն ու բողբոջները: Ցրտահարված պտղատուների վերականգնումը շատ բարդ գործընթաց է: Սննդարար անոթների վնասվելու հետևանքով խաթարվում է պտղատուների վերգետնյա մասերի և արմատային համակարգի սնվելը:
Սակայն պտղատուների առանձին օրգանների և հյուսվածքների մահացումը ցրտահարությունից կատարվում է աստիճանաբար և հաճախ տևում է 2-3 տարի: Այս ընթացքում մահացման հետ մեկտեղ տեղի է ունենում նաև վերականգնողական գործընթաց:
 
Ծաղկաբողբոջների մասնակի ցրտահարման դեպքում էտը կատարվում է ծաղկաթփից հետո հնարավորին չափ բերքը պահպանելու համար: Ուժեղ ցրտահարված պտղատուների էտը կատարվում է աճն սկսվելուց հետո, երբ ճյուղերի և ճյուղավորումների վրա առաջանում են վերականգնող շիվեր:
 
Անհրաժեշտ է հեռացնել միայն ցայտուն, երևացող չոր ճյուղերն ու ճյուղավորումները, իսկ այդ գործողությունների արդյունքում պտղատուների վրա հատումից առաջացած վերքերը պատել այգեգործական բարձրորակ մածուկով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: