Հանրագիտարան

Պտղատու ծառերի էտ

Եթե ջերմաստիճանը 3-50 C է, և տեղումներ չկան, խորհուրդ է տրվում կատարել պտղատու այգիների առաջին կանխարգելիչ բուժումը: Այն պետք է ավարտել մինչև բողբոջների ուռչելը: Պտղատու ծառերի էտը պայմանականորեն բաժանվում է հետևյալ փուլերի՝
Նոսրացում 
 
Պետք է հեռացնել սաղարթի ներսը խտացնող, իրար խանգարող ճյուղերը կամ շիվերը: 
 
Կարճացում 
 
Հեռացվում է ճյուղի կամ շիվի մի մասը, ընդ որում՝ ուղղահայացի նկատմամբ մինչև 30 աստիճան թեքված շիվերը կարճացվում են 30-33 սմ երկարությամբ, մնացածին ձեռք չի տրվում, կախված և բերքազրկված ճյուղերը կարճացվում են բերքատու տարում: 
 
Սաղարթի իջեցում
 
Ծառի բնի պարագծի տասնապատիկ մեծությունը կազմում է ծառի բարձրություն: Եթե ծառի կենտրոնական ուղեկցողի բարձրությունը տվյալ հաշվարկի սահմաններից բարձր է, պետք է այն իջեցնել: 
 
Երիտասարդացում և վերականգնում 
 
Ոչ բավարար ագրոտեխնիկայի և հաճախակի բերքով գերծանրաբեռնվածության պայմաններում 20-25 տարեկան հասակում միանգամից դադարում է ծառի աճը, ընկնում է պտուղների որակը: 
 
Նման դեպքերում 4-6 տարին մեկ պետք կատարել երիտասարդացման էտ: Սկզբում պետք է նոսրացնել սաղարթի ներսը, ապա կարճացնել նաև բազմամյա ճյուղերը: Եթե օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանից ցածր է, ապա էտի աշխատանքները պետք է դադարեցնել: 
 
Էտը պետք է կատարել ամեն տարի՝ մինչ սաղարթի ձևավորումը: Ծառի էտի աշխատանքները կատարելիս խստիվ արգելվում է ծառ բարձրանալ, քանի որ անզգույշ շարժումների հետևանքով ոչնչանում են մեծ քանակությամբ  պտղաբողբոջներ: 
 
Ծառերի երիտասարդացման ժամանակ պետք է ուժեղացնել այգու հողի մշակության, ոռոգման և պարարտացման աշխատանքները, հակառակ դեպքում այն կհանգեցնի բացասական հետևանքների: Եթե չգիտեք էտի ճիշտ տեխնիկան, պետք է դիմել մասնագետի: Այս գործում ամեն սխալ անուղղելի է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: