Հանրագիտարան

Պտղատու այգու ոռոգումը

Օդի բարձր ջերմաստիճանը և ցածր հարաբերական խոնավությունն ուժեղացնում են պտղատու ծառերի տերևներից և հողի մակերեսից ջրի գոլորշիացումը: Այդ պատճառով ոռոգումն այգու խնամքի աշխատանքներում ունի կարևոր նշանակություն:
Արարատյան հարթավայրում այգիներն անհրաժեշտ է ջրել մինչև 12 անգամ: Ոռոգման ժամկետները երիտասարդ այգիներում պետք է որոշվեն՝ ելնելով հողի խոնավությունից և բույսի զարգացման աստիճանից: 
Ապրիլից մինչև օգոստոս ընկած ժամանակաշրջանում, եթե անհարաժեշտություն կա, պետք է տալ 2-3 ջուր:
 
Վերջին ջուրը պետք է կատարել մինչև սեպտեմբերի 15-ը, որպեսզի երիտասարդ շիվերի աճը չձգձգվի և ձմռան սառնամանիքներից չվնասվեն:
 
Այգիները ոռոգելու ամենատարածված ձևը բաժակային ոռոգումն է: Այդ դեպքում ջուրը հասցվում է յուրաքանչյուր ծառին առանձին-առանձին: Մարգերով ոռոգումը Հայաստանում նույնպես ընդունված է: Այժմ արդյունավետ և հեռանկարային է համարվում նաև ոռոգման կաթիլային եղանակը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: