Հանրագիտարան

Բերքահավաք և պահպանում

Պտղատու մշակաբույսերից սպասվելիք բերքը կարելի է որոշել նախօրոք՝ ելնելով առկա ծաղկաբողբոջների, ծաղիկների և հունիսյան պտղաթափից հետո պահպանված պտղի քանակի:
Ծառի սաղարթում կարելի է ընտրել մի քանի խոշոր ճյուղեր, ապա հաշվել պտղի քանակությունը դրանց վրա և բազմապատկել ճյուղերի քանակով: Ստացված թիվն այգում կբազմապատկվի համանման տարիք ունեցող նույն սորտի ծառերի քանակով, և մոտավորապես պարզ կլինի այգուց սպասվող բերքի քանակը:
 
Պտուղների որակը և նրանց հետագա պահպանումը մեծ չափով կախված է նրանց բերքահավաքի ճիշտ ժամկետից:  Այն պտուղները, որոնք ծառի վրա լրիվ չեն հասունացել և շուտ են հավաքվում, պահպանելու ընթացքում շատ արագ փչանում են:
 
Բացի այդ, ժամանակից շուտ հավաքած պտուղները ձեռք չեն բերում տվյալ սորտին յուրահատուկ չափը, գույնը, բույրը և ունենում են ցածր ապրանքային որակ: Պտուղների հավաքը պետք է կատարվի չոր եղանակին:
 
Անձրևոտ օրերին կամ շատ վաղ առավոտյան, երբ դեռևս ցողը նստած է, չի թույլատրվում կատարել բերքահավաք: Բերքահավաքի ժամանակ պտուղները պետք է քաղել զգուշությամբ: Չի թույլատրվում բերքը հավաքել ծառերը թափահարելու միջոցով: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: