Հանրագիտարան

Մեղուների վնասատուները

Մեղուներին մեծ վնաս են հասցնում մեղուներով և նրանց կենսագործունեության արգասիքներով սնվող կենդանիները: Առանցնացնում են վնասատուների 2 հիմնական խումբ՝ մակաբույծներ (ապրում են մեղվաընտանիքում) և գիշատիչներ (ապրում են մեղվանոցներում ու հարձակվում մեղուների վրա): Գիշատիչներ են համարվում միջատակեր թռչունները և պտղակեր միջատները:
Մակաբույծներ են ցեցերը, տզերը, բզեզները, ինչպես նաև մկները: Մեղուների համար առավել վտանգավոր է “Varroa Jacobsoni” տիզը, որն առաջացնում է մեղուների վարոոզ հիվանդությունը և հանգեցնում զանգվածային ոչնչացման:
 
Մեղուներին զգալի վնաս են հասցնում նաև խոշոր ու մանր մոմային ցեցերը, որոնց հարսնյակները սնվում են մեղրահացերով: Վատ խնամքի ժամանակ թույլ մեղվաընտանիքներում ապրում է նաև սև բզեզը: Նրա թրթուրները սնվում են ծաղկափոշով՝ քայքայելով մեղրաբջիջները:
 
Մկները փեթակ են թափանցում աշնանը կամ ձմռանը, բույն են դնում փեթակում, ուտում են ծաղկափոշու պաշարները և մեղրը: Մակաբույծների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հաճախակի մաքրել փեթակների հատակը և պատերը, դնել թակարդներ և թունավորված խայծեր: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: