Հանրագիտարան

Մեղուների վարքը

Մեղուներն ապրում են մեծ խմբերով և յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում:
Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը: Նոր ծնված մայրերի միջև թեժ պայքար է ընթանում: Ամենաուժեղը սպանում է մյուսներին:
Երբեմն պատահում է, որ երիտասարդ և ծեր մայրերն առանց իրար խանգարելու գործում են նույն փեթակում: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով և գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:
 
Առողջ և ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած աշխատավոր մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի մուտքի մոտ: Երբեմն լինում են դեպքեր, երբ մեղուները հարձակվում են մայր մեղվի վրա և սպանում: Մեղուների վարքի այդպիսի դրսևորման պատճառը դեռևս հայտնի չէ:
 
Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս աշխատավոր մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում սովից կսատկեն:
 
Շատ կարևոր է, որ փեթակում առկա լինեն միջին տարիքի մեղուներ, որոնք հիմնական նեկտար հավաքողներն ու թրթուրներին կերակրողներն են:  Նեկտարը հավաքելուց հետո մեղուն քնում է փեթակում կամ անշարժ հանգստանում: Աշխատանքային օրվա ավարտին մեղուները քնում են:
 
Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են հուշել նաև ծաղիկների հեռավորությունը փեթակներից: Մեկ մեղուն օրվա մեջ կարող է նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: