Հանրագիտարան

Մեղուների ձմեռման նախապատրաստումը

Մեղուների ձմեռումը կարևոր շրջան է մեղվաընտանիքների համար: Ձմեռման սեզոնի հաջող կազմակերպմամբ է պայմանավորված մեղվաընտանիքի բնական աճն ու զարգացումը, մթերատվությունը:
Մեղվաընտանիքի համար ամենակարևոր ժամանակը ձմեռն է: Այդ շրջանում շատ մեղուներ սատկում են: Եթե հոկտեմբերից մինչև մարտ մեղուների թվաքանակի նվազումը կազմում է 5%, ապա կարելի է համարել, որ ամեն ինչ կարգին է: Իսկ վարրոատոզ հիվանդության առտաջանալու դեպքում անկման տոկոսը բարձրանում է՝ հասնելով ընդհուպ 100%:
 
Ուժեղ և որակյալ կերով ապահովված մեղվաընտանիքները լավ են ձմեռում: Գարնանն այդպիսի ընտանիքներում մայրն օրեցոր ավելացնում է ձվադրումը, մեղուներն ավելի շատ թրթուրներ ու հարսնյակներ են կերակրում ու խնամում:
 
Մեղվի ձմեռումը բարեհաջող անցկացնելու համար անհրաժեշտ է աճեցնել հնարավորին չափով շատ երիտասարդ մեղուներ, կուտակել կերի պաշար, ձմեռային շենքերում ստեղծել օդի խոնավության և ջերմության նորմալ պայմաններ:
 
Որքան ուժեղ է լինում ընտանիքը, այնքան խնայողաբար է ծախսվում ձմռան կերը: Թույլ ընտանիքների համար դժվար է բնում անհրաժեշտ ջերմություն պահպանել: Ձմռանը փեթակում սատկած մեղուների հիմնական զանգվածը կազմում են հուլիսի վերջին տասնօրյակին մոր դրած ձվից դուրս եկած մեղուները:
 
Ուշ աճած երիտասարդ մեղուները չեն հասցնում մաքրման թռիչք կատարել և ձմեռման են գնում ծանրաբեռնված աղիներով: Ձմռանն այդպիսի մեղուներն իրենց անհանգիստ են պահում, անհանգստացնում են ընտանիքին, և նրանց մեծ մասը մինչև գարուն չի ապրում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: