Հանրագիտարան

Հումուս

Հումուսը (լատ. humus`   հող) բուսահող է, հողի բաղադրության մեջ մեջ մտնող յուրահատուկ մուգ գույնի օրգանական նյութերի համալիր: Այն կազմված է հումուսային թթուներից, հումինից և այլն:
Հումուսը գոյանում է օրգանական մնացորդների քայքայման, արգասիքների հումիֆիկացման արդյունքում: Հումուսը կազմում է հողի օրգանական նյութերի ընդհանուր քանակի 85-90%-ը, պայմանավորում է հողի բերրիությունը:
 
Հումուսի պարունակությամբ են պայմանավորված նրա ջրային  և ջերմային ռեժիմները, կենսաբանական ակտիվությունը: Հողի տիպը բնութագրվում է նրա մեջ հումուսի պարունակությամբ: Օրինակ՝ սևահողում կուտակվում է մինչև 15% հումուս, մոխրահողերում՝ մինչև 6%, գորշ անապատային հողերում՝ 1% ից պակաս:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: