Հանրագիտարան

Հողի մուլչապատում

Արևի այրող ճառագայթներից, քամիներից, տեղատարափ անձրևներից և կարկտից հողը ենթարկվում է էրոզիայի, չորանում, կեղևակալում է և պնդանում, ինչի պատճառով ինջնում է նրա բերրիությունը: Այս գործոններից հողը խորհուրդ է տրվում պաշտպանել մուլչապատմամբ, որը հնարավորություն է տալիս խնայել ժամանակը և ուժերը:
Մուլչապատող նյութերը ճնշում են մոլախոտերի աճը: Մուլչի տակ գտնվող հողն ամռանը պահպանում է խոնավությունը, իջեցնում ոռոգման ջրի պահանջը: Մուլչը պետք է փռել անձրևից կամ ջրելուց հետո: Մուլչապատող նյութերը մի շարք դեպքերում բույսերին պաշտպանում են վնասատուներից և հիվանդություններից:
 
Սովորաբար հողը մուլչապաում են մայիսին կամ հունիսին: Նախքան մուլչապատումը պետք է կատարել քաղհան, արմատներով հանել բազմամյա մոլախոտերը, փխրեցնել հողի վերին շերտը, փռել մուլչապատող նյութը և փոցխի միջոցով հավասարեցնել 5-8 սմ շերտով: Հողի մուլչապատումը երկրագործության մեջ համարվում է ջերմության կորստի նվազեցման կարևոր միջոցառում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: