Հանրագիտարան

Հողի բերրիությունը

Հողի հիմնական հատկությունը բերրիությունն է, այսինքն՝ հողի հատկությունը բավարարել բույսերի պահանջը սննդատարրերով, ջրով, ապահովել դրանց արմատային համակարգն օդի և ջերմության պահանջվող քանակությամբ: Հողի բերրիության գլխավոր ցուցանիշն է մշակաբույսերի բերքատվությունը:
Բերրիության շնորհիվ հողն ընդունակ է ապահովել բույսերի բերքը, ինչի շնորհիվ հողը դառնում է գյուղատնտեսական արտադրության հիմնական ու անփոխարինելի միջոցը: Բերրիությունը հողի որակական ցուցանիշն է, որով տարբերվում է լեռնային ապարներից: Տարբերում են բերրիության 2 տեսակ՝ բնական և արհեստական:
 
Բնական բերրիությունը բնորոշվում է բույսերին անհրաժեշտ սննդատարրերի ընդհանուր պաշարով: Բերրիության այս ձևն առաջանում ու զարգանում է բնական գործոնների ազդեցության տակ, առանց մարդու միջամտության:
 
Արհեստական բերրիությունն ստեղծվում է մարդու աշխատանքով, հողօգտագործման ընթացքում ոռոգման, պարարտացման, չորացման, ագրոտեխնիկական  և այլ միջոցառումների կիրառման միջոցով:
 
Այս դեպքում մարդը հող է ներմուծում սննդատարրեր հանքային և օրգանական պարարտանյութերի ձևով: Դրա անհրաժեշտությունն զգացվում է յուրաքանչյուր բերքահավաքից հետո, քանի որ բույսերը հողից վերցնում են զգալի քանակությամբ սննդատարրեր:
 
Պոտենցիալ է կոչվում այն բերրիությունը, երբ հողում առկա են սննդատարրեր, սակայն բույսերը չեն կարողանում դրանցից օգտվել անլուծելի վիճակում գտնվելու պատճառով: Բերրիության տարրեն են ջուրը, սննդատարրերը, թթվածինը: Հողերի բերրիության անկման պատճառներն են՝
 
- թեք լանջերի օգտագործումն առանց ինժեներական կառույցների,
- ոռոջման վատ վիճակը,
- արոտավայրերի գերարածեցումը,
- անտառահատումները,
- հողերի աղտոտումը վտանգավոր թափոններով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: