Հանրագիտարան

Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի ագրոտեխնիկական միջոցառումները

Հայաստանի խաղողագործական տարածքներում այգիներին զգալի վնաս են պատճառում ցրտահարությունները, կարկուտը, հիվանդությունները և վնասատուները, ինչի պատճառով էլ տեղի է ունենում բերքի էական կորուստ:
Հաճախ սաստիկ ձմռանը վազերն ամբողջովին ցրտահարվում են, և հետևանքները վերացնելու, այսինքն՝ վազը վերականգնելու նպատակով կտրում են վերգետնյա բունը: Եթե հիվանդությունների և վնասատուների տարածվածությունը մեծ չափերի է հասնում, բերքի կորուստը կազմում է 85-90% և ավելի:
 
Հիվանդությունների և վնասատուների տարածումն ու զարգացումն զգալի չափով կարելի է նվազեցնել՝ կիրառելով ագրոտեխնիկական հետևյալ միջոցառումները՝
 
- հողամասի պատշաճ նախապատրաստում և սորտերի ճիշտ ընտրությունը,
- վազերի էտը և ձևավորումը համապատասխանեցնել տվյալ շրջանի հողակլիմայական պայմաններին և   սորտերի կենաբանական առանձնահատկություններին,
- պետք է ժամանակին կատարել քաղհանի աշխատանքները, պարարտացնել և սնուցել հողը,
- ժամանակին և որակով կատարել շիվերի կարճացումները և հատումները,
- անձրևոտ եղանակներին չի կարելի ջրել խաղողի վազը, հատկապես՝ հասունացման վերջին փուլում, հակառակ դեպքում առաջանում է գերխոնավեցում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: