Հանրագիտարան

Այգեթաղ մեքենա

Այգեթաղ մեքենան օգտագործում են խաղողի վազերի թաղման համար: Տարբերում են թևավոր և էլևատորային այգեթաղ մեքենաներ: Թևավորն ունի գութանի աջ և ձախ շրջող թևեր, որոնք շարքերի միջից հողը բարձրացնում և շրջում են ծայրերը կապած վազերի վրա:
Էլևատորային մեքենաները վազերը հողով ծածկում են էլևատորներով: Եթե մեքենան վազերը շարքերի ուղղությամբ պառկեցնելու մեխանիկական հատուկ հարմարանք չունի, ապա վազերի ծայրերը նախապես կապում են:
 
Այգեթաղ մեքենաներն աշխատում են այգեգործական տրակտորներով 2-2.5 մետր միջշարային լայնության այգիներում:
 
Այգեբաց մեքենան խաղողի թաղված վազերը բացող կախովի մեքենա է, որն աշխատում է 50 թեքության լանջերում, ծանր հողերի վրա, 2.5 մ և ավելի լայնությամբ շարքերում: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: